ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտ հափշտակել են ոսկյա շղթա` կախազարդով

12.05.2016 12:11 Կողոպուտ
Մայիսի 10-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1965 թ. ծնված Արևիկ Ե.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.05-ի սահմաններում, Բաղյան փողոցում գտնվող գործարանի մոտ անհայտ անձը իր հարսի պարանոցից քաշել-պոկել ու բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան` կախազարդով, և «ՎԱԶ-21010» մակնիշի տաքսի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության ծառայողները մայիսի 11-ին, ժամը 11.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահան Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: