ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանները բացահայտել են գողությունը

25.04.2019 16:04 Գողություն

Ապրիլի 21-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժին էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20/2 հասցեի մոտ դրամապանակն ընկել է իր գրպանից, իսկ անհայտ անձը գողացել է այն. դրամապանակում եղել է 250.000 դրամ, նույնականացման քարտ և ավտոմեքենայի տեխանձնագիրը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1971 թ. ծնված Գարիկ Բ.-ն, որը ապրիլի 23-ին, ժամը 23.40-ին, ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացրելով դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտը, ավտոմեքենայի տեխ.անձնագիրը և 40.000 դրամ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`