Ապարանի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հոկտեմբերի 25-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Ըստ տեղեկությունների՝ Երնջատափ գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում։ Տեղեկությունները ստուգվեցին ու հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 48-ամյա տղամարդու բնակության հասցեի խուզարկությամբ հայտնաբերվել են 70 գրամից ավելի մարիխուանա, մոխրացած հետքերով կաթուցիչ, կանեփի բույս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: