Էրեբունու ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտել
05.03.2022 12:45
Գողություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 4-ին Սարի թաղի 5-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 04.00-ի սահմաններում գողացել է Խորենացու փողոցում կայանված «Նիսանի» կողային հայելիների ապակիները:
Երիտասարդի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: