1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Զվարթնոց թաղամասում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի տղամարդու: Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել և տարվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 3,5 գրամ մարիխուանայով փաթեթ։
Դեկտեմբերի 1-ին Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Մաշտոցի փողոցում ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 32-ամյա երիտասարդի վարած մեքենան: Պարզվել է, որ էջմիածինցի երիտասարդը վարորդական իրավունքի վկայական չուներ: Բացի այդ, պարեկները նրա մոտ նկատել են դեղնականաչավուն զանգված: Վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 12 գրամ մարիխուանայով 2 փաթեթ։
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։