1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական հետախույզները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել

22.08.2020 11:06 Գողություն
Քրեական հետախույզները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օգոստոսի 21-ին Բեյրութի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ՇԿՈԴԱ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 40 տարեկան մի տղամարդու։ Նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնցում մեքենաների կողային հայելիներ էին։ Նա հայտնել է, որ դրանք գողացել է հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը հուլիսին գողացել է Րաֆֆու փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: