ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են գողության փորձը

24.06.2019 16:14 Գողություն

Հունիսի 22-ին, ժամը 19.23-ին, ոստիկանություն է զանգահարել մի էքսկուրսավար և հայտնել, որ Հյուսիսային պողոտայում մի երիտասարդ իրենց հետապնդել և «Կասկադ» համալիրում փորձել է ֆրանսիացի զբոսաշրջիկներից մեկի պայուսակից դրամապանակը գողանալ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ է փորձել կատարել գողությունը, սակայն իր կամքից անկախ՝ այն ավարտին չի հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`