ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

25.11.2022 12:34 Գողություն
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

Նոյեմբերի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 21-ամյա աղջիկը հայտնել էր, որ երթուղային ավտոբուսում գողացել են դրամապանակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Վանաձորցի 21-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: