ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանները բացահայտել են գողությունը. տուժողից հաղորդում է ընդունվել

30.07.2020 11:34 Գողություն
Էրեբունու ոստիկանները բացահայտել են գողությունը. տուժողից հաղորդում է ընդունվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հուլիսի 29-ին բաժին են հրավիրել 32-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 26-ին, ժամը 02.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի արագ սննդի կետից գողացել է բջջային հեռախոս՝ պատյանով, որի մեջ եղել է 250 դոլար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է հեռախոսի տիրոջ ինքնությունը. նա ոստիկանությունում հաղորդում է տվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: