ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թումանյանի ոստիկանները բացահայտեցին անասնագողության դեպքը. պատճառված վնասը շուրջ չորս ու կես միլիոն դրամի էր

26.09.2022 12:38 Գողություն

Սեպտեմբերի 19-ին ոստիկանություն էր դիմել Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներից մեկն ու հայտնել, որ Լորուտ գյուղի հանդամասից անհետացել են առանց հսկողության թողնված խոշոր եղջերավոր անասունները: Նա չէր բացառել, որ կատարվել է գողություն:
Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Թումանյանի բաժին, կատարվել են ստուգումներ: Այս ընթացքում ահազանգողն էլ փնտրել ու չի գտել 10-ից ավելի խոշոր եղջերավորներին։ Նախնական հաշվարկով՝ նրան պատճառվել էր շուրջ 4 միլոն 500 հազար դրամի վնաս։ Սեպտեմերի 22-ին տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Լորուտ գյուղից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասից, օգտվելով խոշոր եղջերավոր անասուններն առանց հսկողության թողնելու հանգամանքից, շուրջ 4,5 միլիոն դրամ արժողությամբ 13 գլուխ անասունները գողացել է Դսեղ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 22-ին յոթ անասուն նա տեղափոխել էր իր գոմ, երեք կով վաճառել էր մի օձունցու, որոնցից երկուսին տեղում մորթել էին:
Հետագա միջոցառումերով Ալավերդի-Վանաձոր ճանապարհի՝ Դսեղ տանող խաչմերուկում իրավապահները կանգնեցրել են օձունցու «Ֆորդը», որի մեջ մսամթերք կար: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կովերից 5-ը հայտնաբերվեց դսեղցու գոմում։ Նա ձերբակալվեց: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, ինչի շնորհիվ Դսեղից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հանդամասում հայտնաբերվեց ևս 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ խառնված ձերբակալված տղամարդու հոտին։
Այսպիսով, Թումանյանի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ ոչ միայն հանցագործությունը բացահայտվեց, այլև ամբողջությամբ հայտնաբերվեց գողոնը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: