ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին Ջրվեժի մի առանձնատնից կատարված գողությունը

05.06.2019 14:55 Գողություն

Հունիսի 3-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքում Ջրվեժ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ հունիսի 2-ի ժամը 18.00-ից հունիսի 3-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ճաղավանդակը ծռելու և ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել Ջրվեժ գյուղում գտնվող իր առանձնատուն և գողացել կենցաղային իրեր, իսկ այգուց՝ էլեկտրական պոմպ՝ պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ գողությունը կատարել է Ջրվեժի 42-ամյա մի բնակիչ: Նրա բնակարանի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են առանձնատնից գողացված կենցաղային իրերը և էլեկտրական պոմպը:
Տղամարդը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`