ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին խանութից և սննդի կետից կատարված գողությունը և գողության փորձը

11.06.2019 17:11 Գողություն

Մայիսի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել Երվանդ Քոչարի փողոցում գործող մթերային խանութից գողության փորձի մասին:
Հունիսի 9-ին ոստիկանությունում հաղորդվել էր անհայտ անձի կողմից Ա.Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի սննդի կետից 43.000 դրամ գողանալու մասին:
Հունիսի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված գողությունը և գողության փորձը կատարել է Երևանի 29-ամյա մի բնակիչ, որը ժամը 09.30-ին իր տնից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`