ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին 3 տարի առաջ Սևանի թերակղզում լողափից կատարված գողությունը

18.04.2019 16:30 Գողություն

2016թ. օգոստոսի 1-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդվել էր Սևանի թերակղզում լողափնյա բացօթյա տաղավարից բջջային հեռախոս գողանալու մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ապրիլի 17-ին ոստիկանության Սևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հենրիկ Մ.-ն 2016թ. հուլիսի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևանի թերակղզու տարածքում գործող հանգստյան գոտու տարածքում գտնվող զրուցարանի սեղանից գողացել է Ա.Գ.-ի մոտ 200.000 դրամ արժողության «Այֆոն 5 Էս» բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`