ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին գետնանցումի խանութից կատարված գողությունը

29.03.2019 10:40 Գողություն

Մարտի 15-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 3 հասցեի գետնանցումում գտնվող խանութից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 14-ի ժամը 20.20-ից մարտի 15-ի ժամը 09.05-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը կոտրելով՝ նշված հասցեում գտնվող «Աքսեսուարներ» խանութից գողացել են դրամապանակներ, ժամացույցներ և թևնոցներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 2001 թ. ծնված Կարեն Ա.-ն: Նույն օրը, ժամը 11.50-ին, Կարեն Ա.-ն Զ.Քանաքեռցու փողոցից բերման է ենթարկել Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: