Բացահայտում երեք տարի անց
15.11.2012 11:18
Գողություն
2009 թ. հուլիսի 7-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից գողացել են սառնարան, հեռուստացույց և 3 մուշտակ:
Ոստիկանության ծառայողները ս/թ նոյեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: