ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտում. հյուրը երկուսուկես միլիոնի վնաս էր պատճառել տանտերերին

31.10.2013 14:51 Գողություն
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին,  ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարինե Ս.-ին:
Նա խոստովանել է, որ  2012 թ. օգոստոսին, հյուրընկալվելով Խորունք գյուղում բնակվող իր ամուսնու հորաքրոջ որդու  տանը, առաջին հարկի նախասրահում դրված փայտե թախտի ներքնակի տակից գողացել է 200 գ ոսկյա շղթա`  կախազարդով` պատճառելով մոտ 2.500.000 դրամի նյութական վնաս: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: