1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ. 500.000 դրամի գողությունը բացահայտվեց

08.05.2019 15:45 Գողություն

Ապրիլի 18-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Կոմիտասի պողոտայի մի բնակչուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 10.30-ից 13.50-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով իր բնակարանի մուտքի դուռը՝ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 500.000 դրամ:
Մայիսի 7-ին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են  Աղվան Գ.-ն և  Արամ Բ.-ն, որոնք կալանավորված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

 

06.05.2019 14:51

Բնակարանային գողություն և տերմինալից գողության փորձ. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 8-ին ոստիկանություն էր զանգահարել 78-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, իր բնակարանից գողացել են «Այֆոն 4», «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսներ և 500 դոլար:
Իսկ մայիսի 2-ին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել Բաղրամյան պողոտայում տեղադրված վճարային տերմինալի կողային հատվածը, սակայն միացել է ձայնային ազդանշանը, և տեսնելով իրեն՝ անծանոթ անձինք դիմել են փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցրած:
Մայիսի 5-ին Արաբկիրի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունն ու գողության փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 26-ամյա Աղվան Գ.-ն և 30-ամյա Արամ Բ.-ն:
Երկուսն էլ կալանավորվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ առաջին դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: