Տանն առանձնապես խոշոր չափերի թմրանյութ էր պահում. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը
12.08.2021 18:09
Թմրամիջոցի հայտնաբերում
Օգոստոսի 10-ին Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչներից մեկը տանը թմրամիջոց ունի: 62-ամյա տղամարդու տան բակի զննության ընթացքում նա հողամասի վերջնամասի կիսակառույց շինությունից ներկայացրեց ընդհանուր 1 կիլոգրամ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով երեք տարա:
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: