1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ սպանությունը պատվիրված էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14.12.2017 17:35 Սպանություն
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ սպանությունը պատվիրված էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2013 թվականի հունվարի 18-ին Երևանի Վաղարշյան փողոցի 241 շենքի իր բնակարանում հայտնաբերվել էր 64-ամյա Մամիկոն Ասատրյանի դին՝ գլխին վնասվածքներ: Հարուցվել էր քրեական գործ, որի վարույթը կասեցվել էր: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակեցին հետախուզական միջոցառումները:
Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, պարզել են, որ Երևանի Վաղարշյան փողոցի իր տանը 64-ամյա Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը՝ Ասատրյանի կնոջ՝ 66-ամյա Մանուշակ Մկրտչյանի պատվերով: Նախնական տվյալներով՝ Մանուշակ Մկրտչյանը ամուսնուն սպանելու համար Սամվել Ալիխանյանին 20 հազար դոլար է տվել: Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մկրտչյանը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և որպես կասկածյալ ձերբակալվել:
Այս տարվա հոկտեմբերի 2-ին Հրազդանի Ջրառատ համայնքի հանդամասում իրավապահները հայտնաբերեցին սեպտեմբերից անհայտ կորած համարվող 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ թաղված: Խոսքը նույն Սամվել Ալիխանյանի մասին է, որը 2013-ի հունվարին 20 հազար դոլարի դիմաց Մանուշակ Մկրտչյանի պատվերով սպանել էր նրա ամուսնուն՝ Մամիկոն Ասատրյանին:
Դեպքի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: