ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանել էր խնամուն ու երկու օր անց կախվել․ Էրեբունու քրեական հետախույզների բացահայտումը

26.08.2020 15:37 Սպանություն

Ապրիլի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Արեշի 26-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու դատաբժիշկներ։ 62-ամյա տղամարդու դին զննվեց. քիթը կոտրված էր, գանգուղեղային վնասվածքներ ուներ։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։  Տղամարդու դին հայտնաբերել էր աղջիկը։ Նա պարբերաբար զանգել  էր հորը. վերջինս հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի աղջիկը գնացել և տեսել էր, որ մահացած է։ Էրեբունու քրեական հետախույզները անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պարզեցին այն անձանց շրջանակը, որոնց հետ սպանվածը կարող էր տարաձայնություններ ունենալ։ Պարզեցին նաև տարաձայնությունների բնույթը։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Անհրաժեշտ էր նաև պարզել՝ դեպքին ականատեսներ եղել են, թե՝ ոչ, եթե եղել են, ապա ովքեր։ Սա էլ արվեց և դեպքից ամիսներ անց՝ օգոստոսի 23-ին, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվեց։ Այն կատարելու մեջ կասկածվող անձը դեպքից երկու օր անց՝ ապրիլի 18-ին, ինքնասպան էր եղել։ 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր Արին-Բերդի փողոցի կիսակառույց շինություններից մեկում՝ սյունից պարանով կախված։ Տղամարդիկ, որոնք խնամիներ էին, տան հետ կապված տարաձայնություններ էին ունեցել։ Հերթական պարզաբանման ժամանակ 59-ամյա տղամարդը բութ գործիքով հարվածել էր 62-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մահ, ինչից հետո ապրիլի 18-ին կախվել էր։ Ներկայացվածը օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: