ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Տաքսու վարորդին կողոպտած անձը ձերբակալվել է. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

05.09.2022 18:45 Կողոպուտ

Օգոստոսի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը նշում էր, որ ժամը 4.35-ի սահմաններում հաշփտակել են ոսկյա շղթա։
Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Տուժողը տաքսու վարորդ էր։ Ժամը 3.30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում երկու հոգի կանգնեցրել էին նրա մեքենան։ Ուղևորվել էին դեպի Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց։ Այստեղ նրանցից մեկն իջել էր։ Մյուսի հետ շարունակել էին ճանապարհը Արաբկիր համայնք՝ Շահսուվարյան փողոց։ Հասնելով տեղ՝ ուղևորը բացահայտ հափշտակել էր տաքսու վարորդի պարանոցի ոսկյա շղթան ու փախել։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների միջոցառումները դեպքից օրեր անց արդյունք տվին։ Պարզվեց, որ կողոպուտը կատարել է Երևանի 39-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական ստորաբաժանում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: