Երկուսն էլ ուրիշի հրացանով էին. Արարատի ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 14-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վեդի քաղաքի 39 և 26 տարեկան երկու բնակիչ Դաշտաքարի վարչական տարածքում են և նրանց մոտ հրազեն կա:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նշված վայրում ոստիկանները հայտնաբերեցին և, ողորկափող որսորդական հրացաններով հանդերձ, տղամարդկանց Արարատի բաժին տեղափոխեցին: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվեցին փամփուշտներ: 39-ամյա տղամարդու հայտնածով՝ հրացանը պատկանում էր ընկերոջը, 26 տարեկանի հայտնածով` հորը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: