1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների գիշերային ծառայությունը կոնկրետ նպատակ ուներ. բացահայտվել են գողություններ

30.09.2022 10:02 Գողություն

Սեպտեմերի 25-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների կազմակերպած ծառայությունը հատուկ նպատակ ուներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ձեռք էին բերել տվյալներ, որոնց իրացման համար էլ գիշերը հսկողության տակ էին առել Ազատության պողոտայի և հարակից բակերի տարածքը: Առավոտ կանուխ միջոցառումն արդյունք տվեց: Ժամը 7-ին Ազատության պողոտայում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ` իր վարած մոպեդով հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին շամփուր ու հարթաշուրթ, որոնք, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիք էին: Հայտնաբերվեցին նաև մեքենայի կողային հայելիների ապակիներ: Պարզվեց, որ գողացված էին հայելիները, այլև մոպեդը: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել մոպեդի տիրոջ ինքնությունը:
22-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գիշերը Ազատության պողոտայի մի բակում կայանված «Մերսեդեսից» գողացել է կողային հայելիները, իսկ երկու օր առաջ էլ պոկել-տարել էր նույն պողոտայի մեկ այլ բակում կայանված «Տոյոտայի» կողային հայելին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: