1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բյուրականում կատարված բնակարանային գողության դեպքը բացահայտվել է. կա ձերբակալված անձ

21.12.2021 12:30 Գողություն

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի առանձնատներից մեկից գողություն են արել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 19.00-ից դեկտեմբերի 18-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկն ու գողացել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողներն ու Արագածոտնի մարզային քննչական վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Աշտարակի բաժին բերման են ենթարկել Բյուրական գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք, որ բնակարանային գողությունը կատարել է ինքը, նաև իր տնից ներկայացրել է գողացված ոգելից խմիչքները և հուշանվերները:
54-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: