ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվել է հունվարի 26-ին կատարված կողոպուտի դեպքը

08.02.2020 10:06 Կողոպուտ
Բացահայտվել է հունվարի 26-ին կատարված կողոպուտի դեպքը

Հունվարի 26-ին, ժամը 20.02-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել մի կնոջից, որ ժամը 19.55-ին, Անդրանիկի 57 շենքի շքամուտքում՝ վերելակի դիմաց, անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը և դիմել փախուստի։ Պայուսակում եղել էր փող, անձնագիր, սոցյալական քարտ, բանկային քարտեր և այլ իրեր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և տարածքային քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Նա փետրվարի 7-ին, ժամը 4-ին, հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում, բերման ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումններ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: