ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվեց գողության երկու դրվագ

15.11.2013 12:27 Գողություն

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նոր Նորքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Քոչինյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Գ.-ին: Պարզվել է, որ նա մարտին /օրը պարզվում է/ հյուրընկալվելով Մոլդովական փողոցի 50/3 շենքի բնակարաններից մեկում, օգտվելով բնակարանատիրոջ անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է բջջային հեռախոս, իսկ օգոստոսին /օրը պարզվում է/, վարձակալական հիմունքով բնակվելով մի նկուղում` գողացել է գազի 10 կգ-անոց գլան:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: