ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվեց հերթական կողոպուտը

13.12.2013 11:23 Կողոպուտ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1998 թ. ծնված  Սերյոժա Թ.-ն և հոր ներկայությամբ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  եկեղեցու մոտ մի կին և մի տղամարդ իր մոտից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս, որի ընթացքում տղամարդը հարվածել է իրեն` պատճառելով ֆիզիկական ցավ:   
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված կինը  1960 թ. ծնված  Լիլիթ Ղ.-ն է, իսկ տղամարդը` 1967 թ. ծնված Ստեփան Մ.-ն: 
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Մոլդովական փողոցի թիվ 46/1 շենքի մոտից Ստեփան Մ.-ն բերման է ենթարկվել, իսկ Լիլիթ Ղ.-ն ներկայացվել է բաժին և ներկայացրել Սերյոժա Թ.-ի  բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: