Բացահայտվեց նաև բնակարանային գողությունը
19.10.2013 12:59
Գողություն
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Քանաքեռի 15-րդ փողոցի մի տնից գողություն կատարելու մասին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը11.40-ի, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով նշված փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1947 թ. ծնված Գևորգ Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: