Բացահայտվեց ևս մեկ հանցադրվագ
16.07.2014 12:00
Գողություն
Հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել գողություններ կատարելու համար Ա. Ավագյանին բերման ենթարկելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ս/թ. հունիսին նա գողություն է կատարել նաև Գ. Նժդեհի փողոցում գտնվող մի խանութից:
Գողության մասին խանութի տնօրինությունը ոստիկանություն չէր հայտնվել:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: