Բացահայտվեց բջջային հեռախոսի հերթական գողությունը
08.08.2019 15:27
Գողություն
Հուլիսի 28-ին, ժամը 20.20-ին, ոստիկանություն էր զանգահարել Երևանի Վարդաշեն թաղամասի 64-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ րոպեներ առաջ անօթևանների կացարանում բնակվող մի կին գողացել է իր բջջային հեռախոսը:
Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է կնոջ ինքնությունը: 65-ամյա կինը ներկայացել է բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: