Գողությունը բացահայտվեց
Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1974 թ. ծնված Նունե Ն.-ն և հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը՝ 300.000 դրամով և անձնագրերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան փողոցի թիվ 38 հասցեից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: