ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվեց հերթական բնակարանային գողությունը

27.11.2019 16:29 Գողություն

Նոյեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Սևանի բաժին Սևան քաղաքի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 7-ին, ժամը 10.00-ից 10.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու և իր տնից բացակայելու հանգամանքից՝ մուտք են գործել բնակարան և զգեստապահարանից գողացել դրամապանակը, որի մեջ եղել է 41.000 դրամ: Հետագայում հարևանուհին իր խորդանոցից գտել է դրամապանակը, որի մեջ գումար չի եղել:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Սևան քաղաքի 44-ամյա մի բնակչուհու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: