ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

04.11.2016 11:25 Գողություն

Նոյեմբերի 3-ին, ժամը 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 39 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին, որը նույն օրը թիվ 46 երթուղու միկրոավտոբուսում 1968 թ. ծնված Ռուզաննա Մ.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: