Խարդախության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին բաժին է ներկայացել 36-ամյա Յուսեֆ Խ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին։
***
Թալինի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին բաժին է ներկայացել 30-ամյա Տիգրան Մ.-ն։ Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: