Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
01.11.2022 11:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 31-ին Թալինի բաժին է ներկայացել 25-ամյա Վարազդատ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 364-րդ (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հոդվածների մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: