Ներկայացավ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում
03.11.2022 10:36
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին բաժին է ներկայացել Ալբերտ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: