Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
18.10.2022 11:00
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 17-ին բաժին է ներկայացել 36-ամյա Գրիգոր Գ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-178-րդ (Խարդախության փորձը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: