Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում
29.11.2022 13:50
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 28-ին Վրաստանից Հայաստան է վերադարձել 31-ամյա Հովհաննես Գ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ (Ծանր վիրավորանքը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: