Բացատրական աշխատանքների շնորհիվ
13.05.2016 11:50
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 12-ին, ժամը 13.00-ին, 1972 թ. ծնված Վահրամ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 27 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20.30-ին, 1973 թ. ծնված Արսեն Մ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 94 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 14 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: