Բացատրական աշխատանքների շնորհիվ
26.07.2013 11:47
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 13.30-ին,1981 թ. ծնված Բենիկ Ս.-ն կամավոր հանձնել է երկփողանի, «ՏՕԶ» տիպի, 16 տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: