Բացատրական աշխատանք և արդյունք
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1986 թ. ծնված Գոռ Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: