Շորթման մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և օդանավակայանում Արտաշատի բաժնի աշխատակիցներին է ներկայացել 44-ամյա Տիգրան Ս.-ն, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
