Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին բաժին է ներկայացել 63-ամյա Սուսաննա Վ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրութուն:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին բաժին է ներկայացել 25-ամյա Կարեն Մ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: