Բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է կամավոր
05.12.2017 11:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 4-ին, ժամը 19.20-ին, ՀՀ ՔԿ Վարդենիսի քննչական բաժին է կամավոր ներկայացել 1985 թ. ծնված Գարիկ Վ.-ն, որը դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: