Հետախուզվողները ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 13.30-ին, կամավոր բաժին է ներկայացել Հայկ Շ.-ն, որը 2009 թվականի օգոստոսի 8-ից ՌԴ ՆԳՆ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել Ռուբեն Ս.-ն, որը ՌԴ ՆԳՆ Վլադիմիր քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի Բ կետի հատկանիշներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Կոտայքի մարզի դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: