Ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 6-ին բաժին է ներկայացել 44-ամյա Ռոմանոս Ա.-ն, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 6-ին բաժին է ներկայացել 50-ամյա Անահիտ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ և 192-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 6-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 50-ամյա Տիգրան Ա.-ն, որը 2002 թ. ապրիլի 24-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: