Բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է կամավոր
08.12.2017 15:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 13.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Հրաչյա Հ.-ն, որը հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի ու 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: