Բացատրական աշխատանքների շնորհիվ
10.11.2017 11:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. Արսեն Պ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: