Հետախուզվողը ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
10.11.2022 10:25
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 9-ին բաժին է ներկայացել 25-ամյա Ֆրունզե Ն.-ն, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: