ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության և ծեծի մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի շնորհիվ

Գողության և ծեծի մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի շնորհիվ

ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 9-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 32-ամյա Հարպրիտ Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: